Եվրոպական միության գրական մրցանակի (EUPL) նպատակն է՝ Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնել և հանրահռչակել գեղարվեստական գրականության նոր և սկսնակ գրողների: Մրցանակը գործում է Եվրամիության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին մասնակցող 41 երկրներում՝ եռամյա փուլերի ընթացքում վեր հանելով 41 տաղանդավոր հեղինակների: Կարևորելով Եվրոպայի ժամանակակից գրական ասպարեզի ստեղծագործականությունն ու հարստությունը` EUPL-ը նպատակ ունի խթանել գրականության շրջանառությունը Եվրոպայում և նպաստել միջազգային գրական ցանցի ձևավորմանը:
Յուրաքանչյուր երկրի հաղթող գիրքն ընտրվել է գրական ասպարեզի մասնագետներից բաղկացած ազգային ժյուրիի կողմից, մրցանակակիրների անունները հայտարարվեցին մայիսի 18-ին:
Եվրոպական միության գրական մրցանակի՝ 2021 թ. տասներեք դափնեկիրները.
• Ալբանիա. Enkel Demi (գրական անուն՝ Tom Kuka), Flama (Աղետ), հրատարակչ.՝ Botime Pegi.
• Հայաստան. Արամ Պաչյան, P/F, հրատարակիչ՝ «Էջ» հրատարակչություն
• Բուլղարիա. Георги Бърдаров, Absolvo te (Աբսոլվո տե), հրատարակչ.՝ Musagena.
• Չեխիա. Lucie Faulerová, Smrtholka (Մահվան աղջիկ), հրատարակչ.՝ Nakladatelství TORST.
• Իսլանդիա. Sigrún Pálsdóttir, Delluferðin (Շրջապտույտ), հրատարակչ.՝ Forlagið útgáfa (JPV).
• Լատվիա. Laura Vinogradova, Upe (Գետը), հրատարակչ՝ Zvaizgne ABC.
• Մալթա. Lara Calleja, Kissirtu kullimkien (Դու կործանել ես ամեն ինչ), հրատարակչ.՝ Merlin Publishers.
• Նիդերլանդներ. Gerda Blees, Wij zijn licht (Մենք ենք լույսը), հրատարակչ՝ Uitgeverij Podium.
• Պորտուգալիա. Frederico Pedreira, A Lição do Sonâmbulo (Լուսնոտության դաս), հրատարակչ.՝ Companhia das Ilhas.
• Սերբիա. Dejan Tiago Stanković, Zamalek (Զամալեկ), հրատարակչ.՝ Laguna.
• Սլովենիա. Anja Mugerli, Čebelja družina (Մեղուների ընտանիք), հրատարակչ.՝ Cankarjeva založba.
• Շվեդիա. Maxim Grigoriev, Europa (Եվրոպա), հրատարակչ.՝ Albert Bonniers Förlag.
• Թունիս. الغزي أمين) Amine Al Ghozzi), 2011 جانفي 14 ليلة زندالي) Զինդալի, հունվարի 14-ի գիշերը ش زينب հրատարակչ.), 2011 (Zayneb Editions (للن و التوزي ع
Դափնեկիր հեղինակների անունները հայտարարեցին ազգային ժյուրիի նախագահները․ Հայաստանում այդ դերը ստանձնել էր գրող, ՊԵՆ Հայաստանի նախագահ Արմեն Հայաստանցի Օհանյանը: «Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Եվրոպական գրական մրցանակաբաշխությանը, և ես շատ ուրախ եմ, որ այն շնորհվում է հայ ժամանակակից արձակի ամենաինքնատիպ հեղինակներից մեկին՝ Արամ Պաչյանին՝ իր P/F վեպի համար։ Այս վեպը նորարարական է, կոտրում է մեր ավանդական պատկերացումները վեպի մասին, բերում ձեն-բուդդիստական մոտիվներ, ընթերցվում է որպես պոետիկ մանտրաների մի ժողովածու կամ չթվագրված օրագրային գրառումների մի հավաքածու, քարտեզագրում է շատ անձնական պաչյանական Երևանը։ Սա մի գիրք է, որը ոչինչ չի պարտադրում ընթերցողին, բացի ընթերցվելու և անվերջ ընթերցվելու հաճույքից»,- ասաց հայաստանյան ազգային ժյուրիի նախագահն իր տեսաուղերձում։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 5 թեկնածու ստեղծագործություններն էին՝ Հովիկ Աֆյանի «Կարմիր», Անուշ Սարգսյանի «Անոն», Լուսինե Խառատյանի «Անմոռուկի փակուղի», Արամ Ավետիսի «Երբ առնետները կարդալ գիտեին» և Արամ Պաչյանի «P/F» վեպերը։
ԵՄ գրական մրցանակի հայաստանյան առաջին ժյուրին ուներ հետևյալ կազմը՝
Արմեն Հայաստանցի Օհանյան, գրող, գրական թարգմանիչ, PEN Armenia-ի նախագահ, ժյուրիի նախագահ | Արևիկ Աշխարոյան, գրական գործակալ, ԱՐԻ գործակալության և ԱՐԻ հիմնադրամի հիմնադիր | Անահիտ Ավետիսյան, գրական թարգմանիչ | Շաքե Հավան, ԱրտԲրիջ գրախանութ-սրճարանի հիմնադիր | Մկրտիչ Մաթևոսյան, նկարիչ, գրաֆիկական ձևավորող, «Ակտուալ արվեստ» հրատարակչական ՀԿ նախագահ: