Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն է սկսել Փարիզում կայանալիք Օլիմպիական վարկանշային մրցաշարից առաջ: Մեր ընտրանին մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի և Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ երկշաբաթյա հավաք է անցկացնում «Oլիմպավանում»:
Հավաքին մասնակցում է 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը կմասնակցեն վարկանշային մրցաշարի:
Այս մարզիկներից միայն Կորյուն Սողոմոնյանն է ապահովել Օլիմպիական ուղեգիր, բայց մրցակցային փորձը բարելավելու համար կմեկնի Փարիզ: Մեր ընտրանին մրցավայր կմեկնի հունիսի 1-ին: Մարզչական կազմի խոսքով՝ մեր բռնցքամարտիկներն առանց վնասվածքների ու լավ մարզավիճակով են մոտենում առաջիկա ստուգատեսին: