ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանն ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցումով քննարկման ներկայացրեց «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Փոխնախարարը նշեց, որ առաջարկվում է նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսել միայն այն դեպքում, երբ փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:
Ըստ Տիգրան Սիմոնյանի՝ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանմանը և տնտեսության զարգացմանը:
Օրինագիծն արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը: