Կարևորելով պատվաստումների դերը համավարակի դեմ պայքարի գործում՝ ՀՀ ԱՆ Մաշկաբանության ազգային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցում են պատվաստումների ծրագրին:
Նախօրեին պատվաստվել է աշխատակիցների մի մասը ևս, սակայն գործընթացը շարունակական է:
Ներարկումից առաջ կատարվել է պատվաստվողների առողջական վիճակի գնահատում, լրացվել են համապատասխան փաստաթղթերը:
Բոլոր պատվաստվածներն իրենց լավ են զգում: