Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ երկրի տուրիզմի նախարարին և առողջապահության փոխնախարարին չի հաջողվել Ռուսաստան կատարած այցի ընթացքում ռուս գործընկերներին համոզել վերանայել թռիչքները չեղարկելու մասին որոշումը, հայտնում է Ermenihaber-ը։
Ռուսական կողմը հայտարարել էր, որ համավարակային իրավիճակի անորոշության պատճառով չեղարկվում են դեպի Թուրքիա թռիչքները։
Ռուսական «S7» և խոշորագույն «Աերոֆլոտ» ավիաընկերությունները չեղարկել են ամառային սեզոնի բոլոր թռիչքները և դադարեցրել տոմսերի վաճառքը։
Թուրք պաշտոնյաները հույս ունեին բանակցությունների միջոցով ազատվել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտին մեծ հարված հասցնող որոշումներից, սակայն ռուսական կողմը դրանք անփոփոխ է թողել: