РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացում: Այդ մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Կողմերի միջև նախնական համաձայնությամբ՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման և սահմանագծման մեկնարկին և իրականացմանը»,- ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու, որը կլուծի այդ խնդիրները: