Արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստան է ժամանել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը:
Այն այստեղ է Հայաստանի իշխանությունների պաշտոնական հրավերով:
Առաքելության անդամները կհետևեն ընտրությունների ընթացքին, այնուհետև հանդես կգան միջանկյալ և վերջնական զեկույցներով:
Օուեն Մըրֆի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար) - Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրարկմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական և համապատասխան պետական մարմինների աշխատանքին: Այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիամոնիթորինգը ևս կազմելու է այս դիտորդական աշխատանքի անբաժան մասը: