Ուկրաինայի հայերի միությունը մտահոգված է Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման հարցով: Կազմակերպությունն այդ հարցով նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ին:
Դավիթ Մկրտչյան, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ
«Ամեն անգամ նամակ ուղարկելիս դժվար թե մենք արդյունք ստանանք: Երևի ճիշտ կլիներ ինչ-որ խմբով այցելել Եվրոպա և այնտեղ փորձել ստանալ պատասխաններ, սակայն այս համաճարակի պայմաններում դա դժվար է կազմակերպել»:
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն էլ երեկ Շուշիում Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության դեմ վանդալիզմի ևս մեկ դեպք էր արձանագրել և նույնպես դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ կոչ անելով կառույցին գնահատել վնասի աստիճանը: