Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը բարձր մակարդակի հանդիպումներ է ունեցել Բրյուսելում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի պաշտոնյաների հետ:
Հաղորդվում է, որ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը հանդիպել է, մասնավորապես, Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչե Ջոանայի, Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։ Վերջինի հետ հանդիպումից հետո հանձնակատարի թվիթերյան էջում հայտնվել է հետևյալ գրառումը. «Քննարկվել են ԵՄ-Ադրբեջան երկկողմ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղին ԵՄ օգնության տրամադրմանը, COVID-19 համավարակից հետո Ադրբեջանի տնտեսության վերականգնմանն ու TAP գազատարի ներուժին վերաբերող հարցեր»:
Ադրբեջանական լրատվամիջոցները նկատել են, որ Հաջիևի բրյուսելյան հանդիպումները տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանային լարվածության ֆոնին: