Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է հրեա ժողովրդին ուղղված՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի վերջին հակասեմական մեկնաբանությունները, այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք հորդորում ենք նախագահ Էրդողանին և Թուրքիայի մյուս ղեկավարներին՝ զերծ մնալ սադրիչ հայտարարություններից, որոնք կարող են հետագա բռնություններ հրահրել: Մենք նաև կոչ ենք անում Թուրքիային միանալ Միացյալ Նահանգներին՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն ավարտին հասցնելու գործում»,- գրում է պետքարտուղարության կայքը:
Հայտարարության մեջ նշվում է, որ հակասեմական հռետորաբանությունն անընդունելի է: «Միացյալ Նահանգները խորապես հավատարիմ է հակասեմականության բոլոր դրսևորումների դեմ պայքարին: Մենք պետք է ստերին մշտապես հակադրենք փաստերը և արդարությամբ պատասխանենք ատելության հանցագործություններին»:
Պետքարտուղարության խոսնակը, սակայն, չի մանրամասնել, թե Էրդողանի որ հայտարարությունների մասին է խոսքը: