Մոտ 110 տարի առաջ Մայրավանքի հարևանությամբ գտնվող այս շենքում Խրիմյան Հայրիկն աջակցություն էր ցուցաբերում հիվանդներին և աղքատ ընտանիքներին:
Մեկ դար անց էլ կառույցը ծառայում է նույն նպատակին, միայն թե հիմա ֆրանսահայերի հիմնած «Բարձունք 5165» կազմակերպությունն է՝ սոցիալական բազմաթիվ ծրագրերով:
Սպասասրահում Արցախից տարհանվածներն են, ատամնաբույժի մոտ անվճար սպասարկվելու իրենց հերթին են սպասում:
Ֆրանսահայ բարեգործներն Էջմիածնում են՝ կենտրոնի աշխատանքներին ծանոթանալու, Վարդենիսի սոցիալական կենտրոնը վերաբացելու և կարիքավորների աջակցության նոր ծրագրեր կազմելու նպատակով:
Պատերազմի օրերից մինչև այսօր արցախցիների կողքին են՝ սոցիալական փաթեթներով, իսկ բժշկության ոլորտում նախատեսում են Եվրոպայից լավագույն մասնագետներ հրավիրել, որոնք առողջ ատամներ կնվիրեն ոչ միայն արցախցիներին, այլև սոցիալական խնդիրներ ունեցողներին:
Սահմանամերձ համայնքները ևս ֆրանսահայերի ուշադրության կենտրոնում են: Որոշել են սոցիալական կենտրոններ հիմնել նաև սահմանապահ բնակիչների համար:
Մանրամասները՝ տեսանյութում: