Սյունիքի և Գեղարքունիքի ամբողջ բնագծերով իրադրությունը լիարժեք վերահսկվում է հայկական ԶՈՒ կողմից. ՊՆ հայտնել է, որ իրադրության փոփոխություններ չկան:
Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարում Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունները. Փաշինյանի հետ հարցազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
Եկեղեցու գմբեթները «վերականգնման» անվան տակ հանվել են՝ առանց հոգևոր համայնքի մասնակցության. Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը մտահոգություն է հայտնել Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ:
Ավստրալացի քաղաքական գործիչը երկրի կառավարությանը կոչ է անում ճանաչել հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը:
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել և 50 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել:
Օրվա կորոնաթիվը 212 է, 323 մարդ առողջացել է, 13-ը՝ մահացել: