Մայիսի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 562 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 332 441 է: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»:
Երեկ իրականացվել է 29 685 թեստավորում, որից 21 443-ը՝ հակամարմինների արագ թեստով, 8 242-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 490 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 312 349 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 4 499: