Լոռու մարզից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել ձորից գլորված 15-ամյա պատանի, որը Տաշիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ մթագնած գիտակցությամբ և նյարդաբանական խնդիրներով:
Տեղում առաջին բուժօգնություն ստանալուց հետո սանավիացիայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:
«Սանավիացիայի շնորհիվ երեխային հաջողվել է Երևան տեղափոխել մեկ ժամում, սովորական դեպքում դա կտևեր հինգ ժամ (2.5/2.5), ինչն էլ թույլ է տվել բժիշկներին արագ անցնել բուժման պրոցեսին ու փրկել հերթական կյանքը: Երեխայի վիճակն այժմ գնահատվում է բավարար։
Նկատվում է ապաքինման դրական տեղաշարժ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա։