Ռուսաստանում շրջանառության մեջ կդրվի կորոնավիրուսի դեմ չորրորդ ռուսական պատվաստանյութը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է РИА Новости-ն:
«Մեզ հաջողվել է արագ ստեղծել կորոնավիրուսային վարակի դեմ երեք արդյունավետ պատվաստանյութ»,- նշել է Կրեմլի ղեկավարը:
Նրա խոսքով՝ բնակչության իմունիզացիան թափ է հավաքում:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համավարակի դեմ պայքարում Ռուսաստանը շահագրգռված է միջազգային գործընկերների հետ համագործակցության գործում:
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երեք պատվաստանյութ՝ «Սպուտնիկ V», «ԷպիՎակԿորոնա» և «ԿովիՎակ»: