Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ, Ջիլ և Շատջրեք համայնքներն այս տարի նոր դպրոցներ կունենան: Շինաշխատանքները պետական բյուջեի միջոցներով արդեն սկսվել են:
Աշոտ Աբրահամյան (Շատջրեքի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն) - Հասարակության հիմքը դպրոցն է: Դպրոցից է սկսվում ամեն ինչ՝ բանակը, տնտեսությունը… ամեն ինչ:
Լեռնահովիտի և Շատջրեքի դպրոցների շինարարության պայմանագրերը կնքվել են 2020 թվականին՝ յուրաքանչյուրին հատկացվել է 570 մլն դրամ:
Արմեն Զոհրաբյան (Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ) - Անցյալ տարի չի կնքվել Ջիլի դպրոցի պայմանագիրը: Այս տարի նոր մրցույթ է հայտարարվել, կնքվել է պայմանագիրը՝ 752 մլն դրամ նախահաշվային արժեքով:
Գեղհովիտ համայնքում ևս շինարարական եռուզեռ է: Համայնքի համար 2 միջնակարգ դպրոցը կառուցվում է Ասիական զարգացման բանկի ծրագրով:
Արմեն Զոհրաբյան - Պատվիրատուն Տարածքային զարգացման հիմնադրամն է: Պայմանագրային արժեքը կազմում է 1 մլրդ 352մլն դրամ:
Էներգետիկ ինքնաբավություն ու բարձր սեյսմակայունություն՝ այս հիմնական շեշտադրումներով՝ նորակառույց դպրոցները նորարարական լուծումներ են ունենալու: