Ֆրանսիական ոճով՝ հայ հանդիսատեսի համար։ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի բեմում սիրային կատակերգություն է, խառնաշփոթ:
Ֆրանսաբնակ ռեժիսոր Ժիրայր Բաբազյանի նոր բեմադրությունն է՝ Շեքսպիրի «12-րդ գիշեր»-ը՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ։
Ժիրայր Բաբազյան (ռեժիսոր, դերասան) - Շատ զվարճալի ներկայացում է, Շեքսպիրը թեթև, գեղեցիկ ներկայացնում է, բայց դասական եմ բեմադրել։ Մանրամասնություններ կան, որ դասական չեն, բայց աշխատանքը դասական է։
Կերպարները մարմնավորում են ավարտական կուրսի ուսանողները: Բաբազյանը Հայաստան է եկել բուհում դասավանդելու: «12-րդ գիշեր» ներկայացումը խաղացանկից նախատեսվածից շուտ դուրս կգա, հերոսներից մի քանիսը մեկնում եմ ծառայության: Ժիրայրը Երևանից մեկնել չի պատրաստվում, նոր գաղափարներ ունի:
Ժիրայր Բաբազյան - Ես մեկ-երկու առաջարկ ունեմ, որոնք նույնը չեն, ինչ առաջ էի մտածում։ Այս դեպքերի հիման վրա մարդկանց հայեցակետը փոխվում է, փափագները փոխվում են, մտածողությունը փոխվում է։ Հինը այլևս չի հետաքրքրում քեզ։
Ռեժիսորի մյուս ներկայացումներն այս օրերին տարբեր թատրոնների բեմերում են: Առջևում մի ֆիլմի նկարահանումներ են, որտեղ գլխավոր դեր է խաղալու:
Ժիրայր Բաբազյան - Միքայել Պողոսյանը նոր ֆիլմ է նկարահանում: Հենց 17-ի գիշերը պրծավ այստեղ, 18-ի առավոտյան 6-ին կամերաների առջև եմ լինելու, շունչ քաշելու ժամանակ չկա։
Ֆրանսիայում էլ շատ անելիք կա, բայց մեկնում է՝ վերադարձի նպատակով: Սեպտեմբերին նոր ծրագրերի մեկնարկն ազդարարելու է Հայրենիքում: