Մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ, Գրականության և արվեստի թանգարանի հանդիսասրահում մայրաքաղաքի և մարզերի մի շարք թանգարանների աշխատակիցներ, թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում երկարամյա և ակտիվ գործունեության համար, պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով, պատվոգրերով, շնորհակալագրերով, որոնք հանձնել է փոխնախարար Արա Խզմալյանը:
Ոսկե մեդալով պարգևատրվել են Մաշտոցյան Մատենադարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը և Մատենադարանի երկարամյա աշխատակից՝ ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը։ Պատվոգրերով պարգևատրվել են Մատենադարանի երկար տարիների բազմափորձ զբոսավարներ Ամալյա Շահումյանը և Լինա Պիրադովան։