Հանրապետության տարածքում մայիսի 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 20-21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում մայիսի 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: