Անհրաժեշտ է վերարժևորել հայոց պատմությունը. այն կրկնվելու հատկություն ունի: Այս համոզմունքով Գիտությունների ազգային ակադեմիայում ներկայացվել է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հոդվածների գիրքը: Այն ամփոփում է 2018 թվականի գիտաժողովի հոդվածները 1918-20 թվականների իրադարձությունների, հայոց պատմության տարբեր դրվագների, հայոց ցեղասպանության մասին: Գիրքը հրապարակել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Խաչիկ Պապիկյան» հիմնադրամը:
Խաչիկ Տէտէեան (Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի դիվանապետ) - Որպես գործավար պարզապես ասեմ՝ միտք ունի հրատարակել այնպիսի աշխատություններ՝ Հայ դատի, Հայոց ցեղասպանության, մանավանդ հայ քաղաքական մտքի զարգացման՝ օտար թե հայ լեզուներով, որոնք վեր հառնեն, վերարժևորեն մեր պատմությունը, մեր քաղաքական հոլովույթը: Շատ կարևոր է, և ասիգա նաև պարտք է Գիտություններու ազգային ակադեմիային, մեր հայ թե օտար գիտնականներուն՝ քննարկել ու արժևորել այսօրվա իրավիճակը: