Հունվար-ապրիլին Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենացածր գնաճ արձանագրած երկիրն է՝ 5.4%: Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը:
«ՀՀ ԿԲ-ի կանխատեսումներով՝ տարեվերջում գնաճի տեմպերն աստիճանաբար կթուլանան և կմոտենան նպատակային 4% ցուցանիշին»,- գրել է պատգամավորը՝ ներկայացնելով նաև ԵԱՏՄ երկրներում արձանագրված գնաճի ցուցանիշները: