Այսօր՝ մայիսի 18-ին, կայացել է Հայ ազգային կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկել է Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։
Արդյունքում որոշվել է՝ Հայ ազգային կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։