Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ քանի դեռ Անկարան պնդում է Կիպրոսի՝ երկու պետության ստեղծման տարբերակը, չի կարող դրական օրակարգ ձևավորվել ԵՄ-Թուրքիա հարաբերություններում: Այս մասին տեղեկացնում է Ahval-ը:
Կիպրոսի նախագահը ԵՄ անդամ երկրների ղեկավարներին նամակ է ուղարկել, որով տեղեկացրել է, որ կղզու՝ երկու պետության ստեղծման տարբերակը պնդելու դեպքում Թուրքիայի հետ ԵՄ հարաբերությունների շուրջ դրական օրակարգ չի կարող քննարկվել կամ հարցի շուրջ համաձայնություն լինել: