Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսին այսօր հյուրընկալել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ լրատվության բաժինը, վերջինս Մարիո Կեմպեսին է նվիրել Կենտրոնական բանկի թողարկած «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» շարքի արծաթե հուշադրամ՝ նվիրված հենց արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստին: