Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը իսլանդացի պաշտոնակից Շտայնգրիմուր Սիգֆուսոնին խնդրել է հավանության չարժանացնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը:
Իսլանդիայի խորհրդարանի խոսնակին ուղղված նամակում թուրք օրենսդիրը հայտնել է, որ Իսլանդիայի խորհրդարան ներկայացված բանաձևի նախագիծը «կառուցված է անհիմն պնդումների վրա»:
«Տեղեկացել եմ, որ բանաձևի նախագիծը, որը կառուցված է անհիմն պնդումների վրա և նպատակ ունի 1915-ի իրադարձությունները ճանաչել ցեղասպանություն, ներկայացվել է Իսլանդիայի խորհրդարան: Ակնհայտ է, որ նման անհիմն փորձերը, որոնք, ինչպես մենք գիտենք, առաջացել են որոշ շրջանակների սադրանքներով, մեր երկրների լավ հարաբերությունների ստվերումից բացի ոչ մի արդյունք չեն տա»,-ասվում է նամակում: