Անկարայում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտրուկ է արձագանքել Վիեննայում կառավարական որոշ շենքերի վրա Իսրայելի պետական դրոշը բարձրացնելու Ավստրիայի իշխանությունների որոշմանը: Այս մասին փոխանցում է РИА Новости-ն:
«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը կանցլերի գրասենյակի շենքի վրա Իսրայելի դրոշը բարձրացնելու համար: Կառավարության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշը բարձրացնելը նշանակում է իրեն նույնականացնել ահաբեկչի հետ: Հավանաբար, Ավստրիան փորձում է մուսուլմաններին ստիպել վճարել իր իրականացրած՝ հրեաների ցեղասպանության համար»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: