Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարի Բենզեման 6 տարի անց կարող է վերադառնալ ազգային հավաքական:
Ֆրանսիական L'Équipe պարբերականի համաձայն՝ ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը վերջին օրերին քննարկում է 33-ամյա ֆուտբոլիստին Եվրո-2020-ի համար թիմում ընդգրկելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ Բենզեման 2015-ից ի վեր չի հրավիրվում հավաքական կիսապաշտպան Մաթյե Վալբուենայի հետ կապված սկանդալի պատճառով: Հավաքականի կազմում Բենզեման անցկացրել է 81 հանդիպում, դարձել 27 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:
Ազգային հավաքականները պետք է Եվրոյի վերջնական հայտը ՈՒԵՖԱ ուղարկեն ոչ ուշ, քան հունիսի 1-ը: