Ավստրալիայի խորհրդարանի անդամ, Կանաչ կուսակցության ղեկավար Ադամ Բանդտը միացել է հայերի, ասորիների և հույների ցեղասպանության՝ երկրի դաշնային մակարդակով ճանաչմանն ուղղված նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք Greek Reporter պարբերականից:
2020-ի փետրվարի 25-ին 100 պատգամավորների, դիվանագետների, քաղաքական գործիչների և համայնքային ղեկավարների կողմից տրվել է Հանուն արդարության միասնական շարժման մեկնարկը:
Ավստրալիայում հայերի, հույների և ասորիների երեք համայնքների միջև պատմական փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որով Կանաչ մայրացամաքի ղեկավարությանը կոչ են անում ճանաչել Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության օրոք հայերի, հույների և ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը: