Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը պատրաստվում է Կարեն Վարդանյանի անվան առաջին ԱԹՍ մրցույթին: Եվրամիության «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում այս տարվա սեպտեմբերին Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կմրցեն անօդաչուներ պատրաստող թիմերը:
«Եթե այս մրցույթի լուծումը հետաքրքրություն առաջացնի, ճանապարհ կբացվի դեպի մեծ շուկա»,- վստահեցրել են կազմակերպիչները: Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի, Արտակարգ իրավիճակների ու Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունների, Ամերիկյան համալսարանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը:
Արման Պողոսյան («Կարեն Վարդանյանի անվան կրթական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ) - Խմբերի առաջ դրվելու է երեք խնդիր՝ տուժածի հայտնաբերում և գոյատևման փաթեթի առաքում, կրակի օջախի հայտնաբերում, հեղուկ նյութերի սփռում:
Կախված նրանից, թե ինչքան ավտոմատ ես դա անում, այնքան ավելի բարդ կատերգորիայի տակ ես դու ընկնում, այսինքն՝ մասնագիտական խմբերից սպասում ենք, որ նա դրանք անեն ամբողջությամբ ավտոմատ: