Դեմարկացիայի չենթարկված սահմանների մոտ ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ են: Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի ձևակերպումն է Հայաստանի տարածքում ադրբեջանական ուժերի իրականացրած գործողությունների վերաբերյալ: Քաղաքագետ Նարեկ Մինասյանի բնորոշմամբ՝ Միացյալ Նահանգները իրավիճակը ճիշտ բառակազմով է բնութագրել:
Նարեկ Մինասյան - Մինչև հիմա Ամերիկյան կողմը երեք հայտարարություն էր արել վերջին անգամ նշել «վիճելի, չճշտված տարածք» եզրույթը: Ջեք Սալիվանը հարցազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի հետ: հայկական կողմի հետ հեռախոսազրույցում Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչը հանդես է եկել սրբագրված բառակազմով, մասնավորապես «անընդունելի» և «սադրիչ» էր որակել Ադրբեջանի գործողությունները:
Մինչդեռ մինչև այս հայտարարությունը, Մինասյանի խոսքով, Միացյալ նահանգները հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ օգտագործել էր «չճշտված, վիճելի տարածքներ» եզրույթը:
ԸՍՏ ԱՄՆ-Ի՝ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԽԱԽՏԵԼ Է ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Նարեկ Մինասյան - Սա կարևոր արձանագրում է, որը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների համար Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Ջեյք Սալիվանը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հասնելու տարածաշրջանային հաշտեցման՝ ինչպես երկկողմ հարաբերությունների միջոցով, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Փաշինյանի հետ զրույցում Սալիվանը հայտնել է, որ Ադրբեջանի ղեկավարությունից պահանջելու է դուրս բերել ուժերը ՀՀ տարածքից, կարևորել հայ ռազմագերիների վերադարձի հարցը:
Նարեկ Մինասյան - ԱՄՆ-ը որոշակի ակտիվություն է ցուցաբերում: Սալիվանն ընդգծել է, որ, ըստ էության, հայ ռազմագերիների հարցը ԱՄՆ ուշադրության կենտրոնում է շարունակում մնալ:
Խորհրդականը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում բարձր է գնահատել տվյալ իրավիճակում հայկական կողմի ցուցաբերած զսպվածությունը և հարցերը ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով լուծելու մոտեցումը:
Նարեկ Մինասյան - Շատ կարևոր է այս փուլում միջազգայնորոն արձանագրել, որ Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքը, ունենք որոշակի հաջողություններ: Առնվազն տարբեր ուժային կառույցների կողմից, ինչը նաև լեգիտիմացնում է Հայաստանի գործողությունները: Երկրորդ կարևոր խնդիրը՝ միջազգաին ճշնումներով պարտադրել հետ քաշվել:
Քաղաքագետն արձանագրում է, որ Հայաստանը շարունակում է իր տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգության խնդրի լուծումը փնտրել խաղաղ բանակցային եղանակով, բայց իրավիճակը երկար շարունակվել չի կարող, կան տարբեր սցենարներ: