Մենք չենք ցանկանում, որ Իսրայելի ու Պաղեստինի միջև ստեղծված իրավիճակը համեմատվի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի հետ՝ ТАСС գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը:
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև լավ հարաբերություններ՝ Թուրքիայի հետ»,- հայտարարել է պաղեստինցի դեսպանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կաջակցի Պաղեստինին այնպես, ինչպես դա արել է Ադրբեջանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ: