Վրաստանը երկրի հարավում` Քվեմո Քարթլիում բնակվող վրացիներին և ադրբեջանցիներին կոչ է արել զսպել կրքերն ու ամեն գնով խուսափել կենցաղային վեճերն ազգամիջյան հակամարտության վերածելուց։
Հայաստանի հյուսիսային սահմանից ընդամենը 10 կմ հեռու գտնվող Դմանիս քաղաքում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են կատաղի բախումները ադրբեջանցիների և վրացիների միջև:
Երեկ Վրաստանի ոստիկանության և հատուկջոկատայինների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվել է, սակայն լարվածությունը դեռ շարունակվում է: Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունը նույնպես հորդորել էր կենցաղային վեճը չվերածել ազգամիջյան բախումների։