Այսօր տեղի է ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի և Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Կազեմ Ջալալիի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:
Զրույցի ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի թեմայի և հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ: