Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտի մի շարք ծառայությունների համար պետտուրքերը հանվել են, որոշների ժամկետներն էլ՝ կրճատվել են։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:
«Երեկվանից՝ մայիսի 16-ից, ուժի մեջ են մտել արդարադատության նախարարության օրենսդրական բարեփոխումները։
Արդյունքում՝
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ընդհանրապես ազատվում են՝
կենսաթոշակառուները.
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները.
ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք.
ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։
Այլ բարեփոխումներ՝
ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։