Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է սոցիալական աջակցության մոտ 20 ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների 97%-ը, հայտնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից:
Ծրագրերում ընդգրկվելու ընթացքում եղել են խնդիրներ՝ կապված փաստաթղթերի անճշտությունների հետ, որոնց օպերատիվ կերպով քննարկման և վերլուծության արդյունքում ընթացք է տրվել:
Ինչ վերաբերում է ներկայացված հարցադրումներին՝
կրկին ներկայացնում ենք անցնող 6 ամիսների ընթացքում իրականացված և այժմ գործող սոցաջակցության ծրագրերը.
Միանվագ աջակցություն՝ 68.000 դրամ + 15.000 դրամ
Կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների միանվագ աջակցություն․ յուրաքանչյուր քաղաքացու՝ 300.000 դրամ
Ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների միանվագ աջակցություն․ յուրաքանչյուր քաղաքացու՝ 250.000 դրամ
Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց տրամադրվող միանվագ ֆինանսական օժանդակություն՝ 500.000 դրամ
Անհայտ կորածների ընտանիքներին տրամադրվող ֆինանսական օժանդակություն՝ 6 ամիս շարունակ 300.000 դրամ
Միանվագ դրամական օգնություն՝ քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց՝
առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ 3.000.000 դեպքում.
երկրորդ խմբի անձանց՝ 2.000.000 դեպքում.
երրորդ խմբի անձանց՝ 1.000.000 դեպքում.
հաշմանդամ երեխայի դեպքում՝ 3.000.000 դրամ.
քաղաքացիական անձանց շրջանում զոհերի ընտանիքներին՝ 5.000.000 դրամ
Չափահաս անձանց Հայաստանում տրամադրվող վարձավճար՝ 30.000 դրամ, Արցախում՝ 45.000 դրամ (հյուրընկալի ծրագիր)
Նախադպրոցական տարիքի երեխաներին տրամադրվող միանվագ աջակցություն՝ 20.000 դրամ
Զբաղվածության 2 ծրագիր.
Աշխատավարձի և վերապատրաստման համար 3 ամիս շարունակ՝ 100.000 դրամ
Վարձատրություն հասարակական աշխատանքի դիմաց
Պրոթեզավորման գործընթաց
Տեղահանված ընտանիքների ուսանողների, պատերազմի մասնակիցների և զոհվածների երեխաների ուսման վարձի փոխհատուցում
Տեղահանված բնակչության ՀՀ տարածքում անվճար բուժօգնության կազմակերպում (պետական աջակցության սահմաններում)
Զոհվածների հուղարկավորության համար տրամադրվող աջակցություն՝ 700.000 դրամ
Գերեզմանաքարերի, տապանաքարերի պատրաստման ծախսեր՝ 1.400.000 դրամ
Զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական օժանդակության և կենսաթոշակի նշանակում և միանվագ տրամադրում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից
Ներկայումս շարունակվող՝ 4 ամիս ժամկետով 68.000 դրամ աջակցության տրամադրում։