Մայիսի 16-ին, ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի 1-02 հերթապահ մասում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Սարդարաշեն-Նորագյուղ ավտոճանապարհին տեղի ունեցած տրանսպորտային պատահարի մասին:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը, հետաքննիչը և փրկարարները։ Պարզվել է, որ ժամը 20:45-ի սահմաններում նշված ավտոճանապարհի 2-րդ կմ-ին, Հովսեփավան գյուղի բնակիչ Ա.Գ.-ն (ծնվ.1984 թ.), իր վարած «Mitsubishi Pajero» ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհից դեպի աջ և գլորվել ձորը:
Վերջինս, ստացած մարմնական վնասվածքներով՝ տեղում մահացել է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: