ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2021 թ. մայիսի 20-25-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 16 ակադեմիական ժամ տևողությամբ (1ակ/ժամ 45 րոպե):
Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում: Առաջիկա քննությունը տեղի կունենա սույն թվականի մայիսի 27-ին:
Դիմումները կարելի է ներկայացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտե մինչև սույն թվականի մայիսի 16-ը ներառյալ: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկի 701 ուսումնական լսարանում:
Լրացուցիչ տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարելով 060 544 989, 011 801 071, 060 544 951 հեռախոսահամարներով: