ԱՀ Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են 180 բնակարանանոց նոր թաղամասի կառուցման աշխատանքները՝ տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
«Շինաշխատանքներում ընդգրկված են մի քանի շինարարական կազմակերպություններ։
Բազմաբնակարան շենքերը կառուցվելու են ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան։
15 բազմաբնակարան շենքերից բաղկացած նոր թաղամասը նախատեսվում է ավարտել մինչև 2022 թ. սեպտեմբերի վերջը։
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ»,- նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում։