Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 14-17-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ խարդախության՝ 24, մարմնական վնասվածք պատճառելու՝ 20, անձնական ունեցվածքի գողության՝ 19, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության՝ 5, յուրացման կամ վատնման և գույքը դիտավորությամբ վնասելու՝ 4-ական, կողոպուտի ու ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, սպանության սպառնալիքի, լրագրողի մասնագիտական օրինական գործողությանը խոչընդոտելու և անառակաբարո գործողությունների՝ 2-ական, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, ծեծի, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու ու անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 2 անհետ կորած, 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6 և պետական-հասարակական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 54 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: