Այսուհետ կենսաթոշակի տրամադրման և ավանդների փոխհատուցման գումարի չափը քաղաքացիները կարող են հաշվել ինքնուրույն՝ Միասնական սոցիալական ծառայության
www.socservice.am կայքում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ «Կենսաթոշակի և ավանդի հաշվիչ» պատուհանում անհրաժեշտ է մուտքագրել աշխատանքային ստաժի կամ ներդրված ավանդի չափը (ռուբլիով), և համակարգն ինքնաշխատ կերպով կտեղեկացնի հասանելիք գումարի մասին։