ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրավերով եռօրյա այցով Հայաստանում է գտնվում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Աշխարհի 1978 թվականի առաջնության չեմպիոն և լավագույն ռմբարկու Մարիո Կեմպեսը:
Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Արմեն Մելիքբեկյանի և Մարիո Կեմպեսի հանդիպումը։ Քննարկվել են Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգմացման հեռանկարները և համագործակցության հնարավոր ձևաչափը։