ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Լուրերին» տեղեկացրել է, որ երեկվա բանակցություններն անցել են արդյունավետ, ինչպես նաև նա հաստատեց, որ ռուսական կողմից բանակցություններին մասնակցել է Ռուստամ Մուրադովը: Խաչատրյանը հորդորեց՝ կեղծ տեղեկություններով չփորձեն խաթարել բանակցային գործընթացը:
Ըստ Խաչատրյանի՝ այսօր բանակցություններ չեն լինի, բայց դա չի նշանակում, որ բանակցությունները շարունակական չեն լինի: Բանակցությունները կշարունակվեն՝ տեղեկացրել է «Լուրերի» թղթակից Վահե Կոստանդյանը՝ մանրամասներ ներկայացնելով Սյունիքի մարզում տիրող իրավիճակից: