2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ թիրախավորված հրթիռակոծությունից հետո, ԱԻ պետական ծառայության սակրավորները, գործընկեր կառույցների հետ միասին, առ այսօր շարունակում են չպայթած և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման գործընթացը:
2020 թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թ. մայսի 16-ը ներառյալ ԱՀ ամբողջ տարածքում իրականացված հետախուզական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են՝ 2198 պայթուցիչ, հակատանկային 43 ական, հակահետևակային 9 ական, 76 հրթիռ, 2279 կասետային հրթիռ, 2027 զենիթային արկ, 9416 թնդանոթի արկ, 76 հրթիռ, փոքր տրամաչափի 2360 զինամթերք, 316 ավիացիոն ռումբ, 151 ձեռքի նռնակ, 58 նռնականետի նռնակ:
Բնակչության ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով, միջշրջանային և համայնքային ճանապարհահատվածներում, ինչպես նաև գյուղատնտեսական և զբոսաշրջային նշանակության տարածքներում նշված ժամանակահատվածում մաքրվել է շուրջ 190 հա տարածք:
Սակրավորական աշխատանքները շարունակվում են: