ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կարգավորման հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի, ու այժմ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ստացե՞լ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա միայն նշել է, որ «այդ բոլոր խնդիրները բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում» և հավելել, որ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Ադրբեջանի ու Հայաստանի հետ` Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցով: