Հնդկաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է մնալ ծանր, չնայած վերջին շաբաթներին նկատվել է դրական դինամիկա: Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է վերջին օրերին շուրջ 300 հազար վարակվածների մասին: Euronews-ի փոխանցմամբ՝ Հնդկաստան է հասել «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը:
Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 25 միլիոնի: Վիրուսից մահացածների թիվը 270 հազար է:
Լրատվամիջոցը նաև հայտնում է Հնդկաստանում ուժգին քամիների և անձրևների հետևանքով 8 զոհի մասին: