Այսօր ATM Dubai միջազգային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի պաշտոնական տաղավար էին այցելել ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մհեր Մկրտումյանը և Գլխավոր հյուպատոս Սեյրան Կարապետյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն:
Ցուցահանդեսի երկրորդ օրվա ընթացքում ակտիվ գործընկերային հանդիպումները, քննարկումները մասնակից երկրների զբոսաշրջության ոլորտի ղեկավարների հետ շարունակվում են։