Ստամբուլի էկոնոմիկայի հետազոտության կենտրոնը սոցհարցում է անցկացրել՝ պարզելու, թե առաջիկայում (2023) նախագահական ընտրություններ անցկացնելու դեպքում Թուրքիայի ո՞ր քաղաքական գործիչը շանս ունի հաղթել նախագահ Թայիփ Էրդողանին, գրում է ermenihaber-ը:
Հարցվողների շրջանում համեմատական է անցկացվել էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև: Սոցհարցման պատասխանները դասակարգվել են հետևյալ կերպ․
1) Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան - 42.1%/ Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշ - 57.9%
2) Էրդողան - 43.7% / Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլու - 56.3%
3) Էրդողան - 46.3% / Թուրքիայի ազգայնական ուղղվածություն ունեցող «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներ - 53.7%
4) Էրդողան - 52.9% / Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլու - 47.1%
Հարցումները ցույց են տվել, որ Էրդողանի հետ մրցակցության դեպքում Թուրքիայի քաղաքական գործիչներից հաղթելու ամենամեծ շանսն ունի Անկարայի ընդդիմադիր քաղաքապետ Մանսուր Յավաշը: