Այսօր գումարված ՀԱԿ համագումարում ելույթ ունեցավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Իր խոսքում, անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությանը Կոնգրեսի՝ մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, Տեր-Պետրոսյանն ասաց, որ «համագումարից խնդրում է դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը»:
«Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին։
Դժվար է լինելու, բայց մի ճշմարտություն կա՝ Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակոֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը: