«Լուրերի» թղթակից Վահե Կոստանդյանը, որ այժմ գտնվում է Սյունիքի մարզում, ուղիղ միացմամբ որոշ մանրամասներ է հայտնել այնտեղ տիրող իրավիճակից:
«Մայիսի 12-ից սկսած բանակցություններն ընթացել են Խնձորեսկ և Սանասար գյուղերի սահմանագծերին: Առայժմ 14.00-ին մեկնարկած բանակցությունների մասին որևէ տեղեկություն չկա: ՀՀ պաշտպանության նախարարությունը այսօր հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ մայիսի 16-ի առավոտյան նկատվել են թիկունքային որոշակի աշխատանքներ, որոնք էլ ժամանակին կասեցվել են: Հակառակորդի դիրքային ապահովման ուղիները գտնվում են հայկական վերահսկողության տակ»,- տեղեկացրել է նա՝ «Լուրերի» գլխավոր թողարկման ժամանակ: