Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբը այցելել է Վերին Շորժա գյուղի հարակից արոտավայրեր, որտեղ ադրբեջանական զինվորականները բացահայտ կեղծ քարտեզների վկայակոչմամբ անօրինական հատել են Հայաստանի սահմանը:
Մարդիկ ահազանգել են, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունն իրենց արոտավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանց մի մասը չի կարողանում օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, վտանգված է նաև ոռոգման նպատակով ջրային պաշարների հասանելիությունը:
Փաստահավաք աշխատանքի արդյունքները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին: